ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանը և Ադրբեջանը համագործակցում են սահմաններին անվտանգության հաստատման գործում. Բաքվում ԻԻՀ դեսպան

Իրանը և Ադրբեջանը համագործակցում են սահմաններին անվտանգության հաստատման գործում. Բաքվում ԻԻՀ դեսպան

Բաքվում ԻԻՀ դեսպանն ասել է.«Երկու երկրների բարձր մակարդակով համագործակցության շնորհիվ, Իրանի և Ադրբեջանի սահմաններին հաստատվել է անվտանգություն», գրում է parstoday.com-ը:

Սեյյեդ Աբբաս Մուսավին Iran Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Իրանի և Ադրբեջանի միջև ամենաապահով սահմաններից մեկում անվտանգություն է հաստատվել՝ երկու երկրների համագործակցության և սահմանային հարաբերությունների շնորհիվ»:

Մուսավին հավելել է.«Երկու երկրների սահմանապահները շփվում են միմյանց հետ, և եթե որևէ խնդիր առաջանա, կամ որևէ մեկը փորձի չարտոնված մուտք գործել սահմաններից ներս, կողմերը անպայման միասնաբար կլուծեն խնդիրը»:

Ադրբեջանում Իրանի դեսպանը հստակեցրել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ձեռք բերված համաձայնագրով Իրանի և Ադրբեջանի համատեղ սահմաններին ավելացվել է մոտ 132 կիլոմետր, և նույն համամասնությամբ երկու երկրները մտադիր են որպես խաղաղության, բարեկամության և համագործակցության սահմաններ, ամրապնդել իրենց սահմանների անվտանգությունը»:

 

  • Կիսվել: