հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը․ Փեզեշքիան

Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը․ Փեզեշքիան

Իրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբի մշակմանը: Այս մասին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երրորդ փուլի նախաշեմին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Թշնամիներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի միջուկային զենքի, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ձգտում միջուկային զենք ունենալ», — ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:

2003 թվականից Իրանում գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան (կրոնական հրամանագիրը), համաձայն որի՝ միջուկային զենքի արտադրությունն արգելված է: Իսլամական Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ ստեղծելու մտադրության բացակայության մասին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: