Իրանը դեմ է արտահայտվել Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը
Իրանի Իսլամական Հանրապետությունը լուրջ կասկածներ ունի Միացյալ Նահանգների չարամիտ մտադրությունների վերաբերյալ, որն ունի չարիքի և ագրեսիայի պատմություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, և հստակորեն արտահայտել է, որ դեմ է Հարավային Կովկասում նրա անապահովություն առաջացնող ներկայությանը։ Այս մասին ISNA-ի լրագրողի՝ Կովկասում զարգացումների և TRIPP ծրագրի վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Հարավային Կովկասում անվտանգության վերաբերյալ հստակ է, և դրանում կասկած չկա»:
Ըստ Բաղայիի՝ Թեհրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածանքով է մոտենում Միացյալ Նահանգների չարամիտ մտադրություններին, որն ունի չարիքի և ագրեսիայի պատմություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում և բացահայտ արտահայտել է իր անհամաձայնությունը նման ներկայությանը։
«Հարավային Կովկասն Իրանի անմիջական հարևանն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այս տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և տնտեսական առաջընթացը համարում է իր ազգային շահերին համապատասխանող, և միշտ նշել է, որ տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է տարածաշրջանի երկրների խաղաղությանը, կայունությանը և կոլեկտիվ շահերին և ոչ մի լավ բան չի բերի տարածաշրջանի ազգերին»,-ասել է Բաղային:


