հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանը դատապարտում է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Իրանը դատապարտում է Պակիստանում տեղի ունեցած ահաբեկչությունը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին երկուշաբթի օրը խստորեն դատապարտել է Պակիստանում մզկիթի վրա հարձակումը։

Քանաանին ցավակցություն է հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը դատապարտում է բոլոր տեսակի ահաբեկչություններն ու ծայրահեղականությունը»,- ասել է դիվանագետը՝ ընդգծելով նման անմարդկային բոլոր տեսակի գործողությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Նա կոչ է արել հետագա համագործակցության տարածաշրջանի երկրներին՝ նման ահաբեկչական գործողությունների կազմակերպիչների, հովանավորողների և ֆինանսական աջակցողների դեմ արդյունավետ և զսպող արշավ իրականացնելու համար։

Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի՝ տեղական ժամանակով մոտ 13.40-ին աղոթքի ժամանակ։ Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում 100-ից ավելի մարդ է եղել, հավաքվածների մեծ մասը ոստիկանության, բանակի և սակրավորների ներկայացուցիչներ են։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի մի մասը և շենքի տանիքը։

Փեշավար քաղաքում մզկիթում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։

 

  • Կիսվել: