չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Իրանը չի նախատեսում ԱԷՄԳ-ի ստուգումներ թույլատրել վնասված միջուկային օբյեկտներում

Իրանը չի նախատեսում ԱԷՄԳ-ի ստուգումներ թույլատրել վնասված միջուկային օբյեկտներում

Իրանը չի պատրաստվում ԱԷՄԳ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) տեսուչներին թույլ տալ ստուգումներ անցկացնել վնասված միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 22-ին հայտարարել էր, որ ԱԷՄԳ-ի տեսուչները կարող են Իրան ժամանել արդեն այս շաբաթ։

«Երկու հարցի պատասխանն էլ բացասական է։ Մենք չենք հանդիպել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ Շվեյցարիայում, ինչպես նաև որևէ ծրագիր չունենք վնասված միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի ստուգումների վերաբերյալ»,- իրանական լրատվամիջոցներով հեռարձակված ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։

Այդուհանդերձ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նախկինում նշել էր, որ ռմբակոծված միջուկային օբյեկտներում ԱԷՄԳ-ի մուտքի թույլտվությունը կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքներից։ Ինչ վերաբերում է «Բուշեր» ատոմակայանին, ապա ԱԷՄԳ-ն նախկինի պես կարող է մուտք գործել այնտեղ։

  • Կիսվել: