Իրանը չի հանդուրժի թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը. ԻԻՀ ԶՈւ մամուլի քարտուղար
Իրանի ԶՈւ մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին ասել է, որ իրենք Լեռնային Ղարաբաղում հակամարտող երկու կողմերին էլ հարգում են, տեղեկացնում է khabaronline-ը:
Շեքարչին, մաասնավորապես, նշել է. ՛՛Քանի որ Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունի, Իսլամական Հանրապետության համար իր սահմանների և սահմանամերձ շրջանների քաղաքացիների անվտանգությունն առաջնահերթություն է։
Երկու երկրները պետք է շատ զգույշ լինեն, քանի որ Իրանի նկատմամբ ամենափոքր ոտնձգությունն էլ վճռական արձագանքի է արժանանալու։ Ցանկացած տեսակի սպառնալիքին դիմակայելու համար մենք շատ լավ պատրաստվածություն ունենք։ Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում՛՛:
Նրա խոսքով՝ թաքֆիրի ահաբեկիչների ներկայությունը Իրանի համար անհանդուրժելի է, և Իսլամական Հանրապետությունը որևէ պատրվակով նրանց ներկայությունը չի հանդուրժելու։