Իրանը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ ԱՄՆ-ը չի զղջացել լուրջ սխալի համար. Լարիջանի
Իրանը չի դադարեցնի պայքարը, քանի դեռ ԱՄՆ-ը չի զղջացել լուրջ սխալի համար, որը կատարել է ռազմական գործողություն սկսելով: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Լարիջանին:
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է արագ հաղթանակի։ Պատերազմ սկսելը հեշտ է, բայց մի քանի թվիթերով հնարավոր չէ հաղթել: Մենք չենք հանգստանա, քանի դեռ չենք ստիպել ձեզ զղջալ այս լուրջ սխալի համար»:
Հիշեցնենք, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ավելի վաղ ժողովրդին ուղղված իր ուղերձում կոչ էր արել Իրանի ժողովրդին միասնության և նշել, որ Իրանը չի հրաժարվի հակամարտության ընթացքում զոհվածների համար վրեժխնդրությունից։


