երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Իրանը բանտից ազատ է արձակել ճապոնական NHK հեռուստաընկերության թեհրանյան բյուրոյի ղեկավարին

Իրանը բանտից ազատ է արձակել ճապոնական NHK հեռուստաընկերության թեհրանյան բյուրոյի ղեկավարին

Իրանի իշխանությունները ազատ են արձակել հունվարին ձերբակալված ճապոնական NHK հանրային հեռուստատեսության թեհրանյան բյուրոյի ղեկավարին։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Լրագրողն ազատ է արձակվել ապրիլի 6-ին՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։ Այդուհանդերձ, նա դեռևս չի կարող լքել Իրանը և շարունակում է մնալ Թեհրանում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է լավ։ Առջևում դատական գործընթացն է՝ հասարակական կարգը խախտելու մեղադրանքով։ Ճապոնիայի կառավարությունն արդեն դիմել է իրանական կողմին՝ խնդրելով թույլատրել լրագրողի ելքը երկրից։

Ավելի վաղ Իրանում Ճապոնիայի երկու քաղաքացի էր ձերբակալվել։ Նրանցից առաջինն արդեն ազատ է արձակվել և Ադրբեջանի տարածքով վերադարձել է հայրենիք։

  • Կիսվել: