ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը «Բանակ 2022»–ին երեք ԱԹՍ է ներկայացրել, այդ թվում` հարվածային դրոն

Իրանը «Բանակ 2022»–ին երեք ԱԹՍ է ներկայացրել, այդ թվում` հարվածային դրոն

«Բանակ 2022» համաժողովի Իրանի տաղավարում այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անօդաչուների, այդ թվում ՝ հարվածային դրոնի նկատմամբ։

Այս մասին  ՌԻԱ Նովոստիին պատմել է տաղավարում երկրի ներկայացուցիչներից մեկը` Նայաֆի Փոուր Դավոոդը:
 
«Ովքեր հետևում են նորություններին, հիանալի տեղյակ են, թե ինչի են ընդունակ մեր անօդաչուները, դա վերաբերում է այդ թվում նաև Պարսկական ծոցում կատարվողին։ Այսպիսով, այստեղ ամենաշատն ուշադրություն են դարձնում մեր անօդաչուներին և քվադրոկոպտերներին»,–ասել է Դավոոդը։
 
Նա նաև հավելել է, որ Իրանը ցուցահանդեսում ներկայացնում է հրթիռներ, ՀՕՊ տարբեր համակարգեր և ՀՌՀՌ-ներ:
 
Ընդհանուր առմամբ «Բանակ 2022»–ին Իրանը երեք ԱԹՍ է ներկայացրել. Quadcopter, Mohajer 6 և Karrar-3։ Առաջինը կարող է օգտագործվել ինչպես քաղաքացիական նպատակներով, օրինակ` հրդեհները հանգցնելու համար, այնպես էլ ռազմական նպատակներով` կարող է հարվածային արկեր կրել. հենց այդպիսի երկու տարբերակով էլ դրոնը ցուցադրված է տաղավարում։
 
Դրա բնութագրերն են` թռիչքային քաշը` 21 կգ, բեռնման քաշը` 1-7 կգ, աշխատում է մինչև 10 կմ հեռավորության և մինչև 400 մետր բարձրության վրա, աշխատանքի ժամանակը` մինչև 60 րոպե։ Երկրորդի քաշը 670 կգ է (համաժողովում մանրակերտը ներկայացված է 1-ը 7-ի հարաբերակցությամբ), բեռնվող քաշը` մինչև 100 կգ, աշխատում է 200 կմ հեռավորության և մոտ 5 կմ բարձրության վրա, աշխատանքի տևողությունը` մինչև 12 ժամ։ Երրորդը կշռում է 510 կգ, կարող է տանել մինչև 250 կգ և բարձրանում է մինչև 9 կմ։ Այն կարող է օգտագործվել ինչպես որպես հարվածային դրոն, այնպես էլ որպես «կամիկաձե»։
 
Ըստ իրանական կողմի հայտարարությունների՝ իրենց ազգային տաղավարն ամենամեծն է ցուցահանդեսին ներկայացված օտարերկրյա բոլոր պետությունների շրջանում: Նախօրեին այն բացել էին Իրանի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ-համակարգողի ներկայությամբ։

  • Կիսվել: