երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչություն

Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ երկխոսության համար. ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչություն

Թեհրանը պատրաստ է երկխոսություն վարել Վաշինգտոնի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում երկիրը կպաշտպանի իրեն և հզոր պատասխան կտա: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանին «հսկայական նավատորմ» մոտենալու և ռազմական գործողություն իրականացնելու սպառնալիքների վերաբերյալ հայտարարության առնչությամբ հայտնել Է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը:

Իր հերթին Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ասել է, որ Թեհրանը երբեք պատերազմ չի ցանկացել և հիմա էլ չի ցանկանում, բայց անհրաժեշտ է համարում «իր պաշտպանությունը» և չի դադարի ամրապնդել այն, նույնիսկ եթե դիվանագիտական ​​​​ասպարեզում առաջընթաց գրանցվի։

  • Կիսվել: