հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե

Իրանը Ադրբեջանի եղբայրը չէ, Հայաստանի եղբայրն է․ Ալլահշուքյուր Փաշազադե

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում դեսպանատանը Ադրբեջանի քաղաքացի էր սպանվել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք դատապարտում ենք Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած ահաբեկչությունը։

Նահատակ ենք բերել Իրանից, որին եղբայրական ենք համարել։ Հիմա մենք գիտենք, որ նրանք մեր եղբայրները չեն, նրանք Հայաստանի եղբայրներն են։

Ինչպես հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ տեղի ունեցած իրադարձությունն ահաբեկչական գործողություն է։ Գործը պետք է մանրակրկիտ հետաքննվի, և աշխարհը պետք է իմանա ճշմարտությունը։ Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: