ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանը 15 օրով փակել է Թուրքիայի հետ սահմանը

Իրանը 15 օրով փակել է Թուրքիայի հետ սահմանը

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել դեկտեմբերի 24-ից 15 օրով փակել Թուրքիայի հետ սահմանային անցակետերը:

Այս մասին հայտնել է թուրքական Cumhuriyet թերթը՝ նշելով, որ թուրքական կողմը վրդովմունք է հայտնել՝ կապված Իրանի կողմից միակողմանի կարգով սահմանային անցակետերը փակելու հետ:

Նշվում է, որը սահմանը կարող են հատել միայն այն անձինք, որոնք Իրանում կացության գործող իրավունք կամ ուսումնական վիզա ունեն կամ այն անձինք, որոնց միգրացիոն ծառայությունը մուտքի անցաթուղթ է տրամադրել:

  • Կիսվել: