չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանը 1-2 ամսվա ընթացքում կկարողանա վերականգնել իր նավթավերամշակող ձեռնարկությունների հզորության մինչև 70-80 տոկոսը. իրանցի փոխնախարար

Իրանը 1-2 ամսվա ընթացքում կկարողանա վերականգնել իր նավթավերամշակող ձեռնարկությունների հզորության մինչև 70-80 տոկոսը. իրանցի փոխնախարար

Իրանը 1-2 ամսվա ընթացքում կկարողանա վերականգնել իր նավթավերամշակող ձեռնարկությունների հզորության մինչև 70-80 տոկոսը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նավթի փոխնախարար Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարը, տեղեկացնում է SNN հեռուստաալիքը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է.  «Նավթի վերամշակման վնասված օբյեկտների մեծ մասում 1-2 ամսվա ընթացքում մենք կկարողանանք վերադառնալ նախկին հզորության 70-80%-ին, իսկ հետագայում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում, մենք կկարողանանք վերականգնել հզորության մինչև 100 տոկոսը»:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 12-ին, հայտնի դարձավ, որ Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

 

  • Կիսվել: