շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանում վրդովված են Բաքվում իրենց դեսպանի հարցազրույցից

Իրանում վրդովված են Բաքվում իրենց դեսպանի հարցազրույցից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից Tasnim լրատվական գործակալությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիի՝ Բաքվի հեռուստատեսությանը տված հարցազրույցին՝ ընդգծելով, որ այն խնդրահարույց է մի շարք պատճառներով՝ սկսած նրանից, որ ադրբեջանցի լրագրողը հայտնվել է Իրանի դեսպանատանը ոչ պատշաճ հագուստով՝ անարգալից վերաբերմունք դրսևորելով իրանցի պաշտոնյայի նկատմամբ։

Թվիթերյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Կին թղթակիցն այս զրույցում ներկայացել է առանց հիջաբի, նույնիսկ ավելի վատ արտաքինով, քան կանանց պաշտոնական սովորական հագուստն այն երկրներում, որտեղ հիջաբի պահպանումն օրինական պահանջ չէ, ինչը վիրավորանքի ձև է՛՛։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ մի շարք հարցերին դեսպանի պատասխանները չեն պաշտպանել Իրանի շահերը և եղել են թույլ դիրքից, որոնց հիման վրա լրատվամիջոցները դեսպանին կոչ են արել հրաժարական տալ։

Նշվում է, որ նախկինում նման դեպքի ժամանակ եվրոպական երկրում Իրանի դեսպաններից մեկը պաշտոնանկ էր արվել հյուրեր ընդունելու և Իրանի սովորույթները չհարգելու անզգուշության պատճառով։

 

  • Կիսվել: