հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Իրանում «Սիրիայի սցենարը» կրկնելու փորձերը ձախողվել են. Փեզեշքիան

Իրանում «Սիրիայի սցենարը» կրկնելու փորձերը ձախողվել են. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ազգին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ հակառակորդների՝ պատերազմների և պատժամիջոցների միջոցով Իրանում Սիրիայի սցենարը կրկնելու փորձերը ձախողվել են բնակչության զգոնության և քաղաքացիների՝ իշխանությունների հետ համագործակցության շնորհիվ, հաղորդում է Mehr-ը։

«Իրանի ժողովրդի տոկունությունն ու վճռականությունը խափանել են թշնամիների դավադրությունները»,- հայտարարել է Իրանի նախագահը։

Ըստ նրա՝ հասարակության միասնությունը մնում է գլխավոր գործոնը, որը երկրին թույլ է տալիս դիմակայել արտաքին ճնշմանը։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանի հակառակորդները դեմ են երկրի անկախության և զարգացման ցանկացած դրսևորման։

Խոսելով ներքին քաղաքականության մասին՝ երկրի նախագահը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, որը զոհվել է վերջին ամիսների իրադարձությունների ընթացքում, աջակցում էր իր կառավարությանը։

«Մենք չէինք կարող այսքան առաջ գնալ, եթե չլիներ հանգուցյալ առաջնորդի աջակցությունը»,- ասել է Փեզեշքիանը։

Նա ընդգծել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, որոնց Իրանը բախվել է վերջին երկու տարիներին, երկիրը մնում է «հզոր և արժանապատիվ պետություն»։

  • Կիսվել: