հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանում պատերազմի պատճառով շուրջ 3 միլիոն մարդ լքել է իր տները. ՄԱԿ

Իրանում պատերազմի պատճառով շուրջ 3 միլիոն մարդ լքել է իր տները. ՄԱԿ

Մերձավոր Արևելքում շուրջ երկու շաբաթվա հակամարտության ընթացքում մինչև 3.2 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները Իրանում։ Այս մասին տեղեկացրել էՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգող Այակա Իտոյի խոսքով՝ 600,000-ից մինչև 1 միլիոն իրանական ընտանիք ժամանակավորապես տեղահանված է երկրի ներսում։

ՄԱԿ-ը զգուշացնում է, որ տեղահանված անձանց թիվը կարող է շարունակել աճել հակամարտության զարգացմանը զուգընթաց։

  • Կիսվել: