կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ զոհվել է 14 մարդ, տուժել 3,200-ը

Իրանում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ զոհվել է 14 մարդ, տուժել 3,200-ը

Իրանում նախաամանորյա Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ վիրավորվածների թիվը գերազանցել է 3200-ը, զոհվել է 14 մարդ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 2114 վիրավորի մասին։

Տուժածներից 463-ը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տուժածներից 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։

Չահարշանբե-Սուրին հնագույն տոն է, որը նշվում է Նովրուզից (մարտի 21-ին) առաջ: Տոնը նշանավորում է գարնան գալուստը և բնության վերածնունդը։ Չահարշանբե Սուրին նշվում է օրացուցային տարվա վերջին չորեքշաբթի գիշերը, սակայն տոնակատարությունները սկսվում են երկու-երեք շաբաթ առաջ։ Ավանդույթի համաձայն՝ երեկոյան իրանցիները խարույկներ են վառում փողոցներում և ցատկում դրանց վրայով։

تعداد مصدومین حوادث چهارشنبه سوری به ۳۲۵۳ نفر افزایش یافتمصدومان چهارشنبه آخر سال خوزستان به ۳۱ نفر رسید - سردبیر پرسآخرین آمار از مصدومان چهارشنبه سوری | 1300مصدوم تا ساعت 23:50| 3 فوتی -  همشهری آنلاین


  • Կիսվել: