չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրանում մեր առաքելությունը դեռ ավարտված չէ. «Մոսադի» տնօրեն

Իրանում մեր առաքելությունը դեռ ավարտված չէ. «Մոսադի» տնօրեն

«Մոսադի»՝ Իսրայելի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան, ելույթ ունենալով Եվրոպայի հրեաների Աղետի և հերոսականության օրվա առթիվ, հայտարարել է, որ հատուկ ծառայության առաքելությունն Իրանում կավարտվի միայն այդ երկրում քաղաքական կարգի փոփոխությունից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
Նա նշել է, որ «Մոսադը» գործել է Թեհրանում՝ Ռազմաօդային ուժերին տրամադրելով թիրախներին հարվածելու համար անհրաժեշտ ճշգրիտ հետախուզական տվյալներ։
 
«Մեր առաքելությունը դեռ ավարտված չէ, բայց մենք չէինք էլ կարծում, թե այն կատարված կլինի մարտական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո։ Մենք ծրագրել էինք, որ մեր արշավը կշարունակվի նաև Թեհրանի վրա հարձակումներին հաջորդող ժամանակահատվածում։ Մեր պարտքը կատարված կլինի միայն այն ժամանակ, երբ այս վարչակարգը տապալվի»,-ասել է Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը:

  • Կիսվել: