Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 10 հազար նոր դեպք, մահացել է 232 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 92 հազար 617-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 51 հազար 728 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 70 միլիոնի, որոնցից առնվազն մեկ միլիոն 590 հազար մահացել է, և ավելի քան 50 միլիոնն ապաքինվել: