Իրանում մահապատժի է ենթարկվել Շվեդիայի քաղաքացի
Իրանում մահապատժի է ենթարկվել Շվեդիայի քաղաքացի։
Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմյոր Ստեներգարդը։
«Շվեդիան, ԵՄ երկրների հետ միասին, դատապարտում է մահապատժի կիրառումը բոլոր դեպքերում», - ասել է նախարարը։
Չնայած մահապատժի ենթարկվածի ինքնությունը պաշտոնապես չի բացահայտվել, ենթադրվում է, որ նա Հաբիբ Ֆարաջուլլահ Չեբն էր, ով Իրանի և Շվեդիայի կրկնակի քաղաքացիություն ուներ։


