Իրանում ինտերնետն անջատված է ավելի քան 900 ժամ
Իրանում ինտերնետ կապը գրեթե ամբողջությամբ բացակայում է արդեն 39 օր։ Այս մասին հայտնում է NetBlocks ինտերնետի մոնիթորինգի միջազգային ծառայությունը։
«Իրանում սկսվել է ինտերնետի անջատման 39-րդ օրը, որն արդեն տևում է ավելի քան 912 ժամ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ծառայությունն ավելի վաղ նշել էր, որ սա ամբողջ երկրի մասշտաբով ինտերնետի ամենաերկար արգելափակումն է աշխարհում դիտարկումների ողջ պատմության ընթացքում։


