երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

Թեհրանն այս պահին չի պլանավորում նոր ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։  Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը։  

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը ձեռնարկել է բացառապես անհրաժեշտ պատժիչ միջոցներ՝ հարձակվելով Իսրայելի հետախուզական և ռազմական բազաների վրա և խուսափելով կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։

«Ներկայում Իրանը չի նախատեսում նոր ռազմական միջոցներ ձեռնարկել»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Իրանի IRIB պետական ​​հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը նպատակաուղղված  է եղել ազգային շահերի պաշտպանությանը: Ընդգծվում է, որ Իսրայելը կոշտ պատասխան կստանա, եթե շարունակի գործել Իրանի դեմ։

  • Կիսվել: