երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

Իրանում հայտարարել են, որ գործել են «պրոֆեսիոնալ»՝ ի պատասխան հյուպատոսության վրա հարձակման

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսությանն Իսրայելի օդուժի հարվածին։

«Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ​​ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների», – ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Քանանիի խոսքով՝ «Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածության սրման եւ վերահաստատում է իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին ու միջազգային իրավունքին»:

Նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ հանրապետությունը ցանկացած փուլում ավելի վճռական է գործելու, քան նախկինում՝ «իրանական կարմիր գծերը հատելու դեպքում ագրեսորին զսպելու և պատժելու ցանկացած անօրինական գործողությունների համար»։

  • Կիսվել: