Իրանում հասանելի են դարձել նախկինում արգելափակված իր 10 մլրդ դոլարի ակտիվները
Իրանին հասանելի են դարձել 10 միլիարդ դոլարի իր ակտիվները, որոնք նախկինում արգելափակված էին Իրաքում, հայտնել են Իրանի կենտրոնական բանկից, տեղեկացնում է ISNA-ն:
Նշվում է, որ այդ միջոցները ապասառեցվել են Հարավային Կորեայում վերջերս բաց թողնված 6 միլիարդ դոլարի հետ միասին և փոխանցվել Կատարում գտնվող հաշվեհամարին:
Այս տարվա հունիսին Իրաքի կառավարությունը ԱՄՆ-ին խնդրեց օգնել լուծել գազի և էլեկտրաէներգիայի արտահանման համար Իրանի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունների խնդիրը։ Իրաքը Իրանից մեծապես կախված է իր էլեկտրակայանների համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարմամբ: Միևնույն ժամանակ, վերջին մի քանի տարվա ընթացքում Վաշինգտոնը խանգարել է Բաղդադին՝ վճարել Թեհրանին ունեցած պարտքը: Ս․թ․ ապրիլի վերջին այն կազմում էր մոտ 10 միլիարդ դոլար։