ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի

Շաբաթ երեկոյան Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի: Այս մասին հայտնել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիյանը, փոխանցում են իրանական ԶԼՄ-ները։

Ավելի վաղ հաղորդվում էր 1075 տուժածի մասին։
«Վերջին տվյալներով Խոյ քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է 1167 մարդ»,- ասել է նա։

  • Կիսվել: