Իրանում երկրաշարժ է գրանցվել
Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգի Հուսեյնիե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ցնցումները զգացվել են Խուզեստան, Իլամ և Լորեստան նահանգների սահմանային շրջաններում, որոնք գտնվում են Իրանի արևմտյան և հարավ-արևմտյան մասում։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ վիրավորների, ինչպես նաև հնարավոր ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


