հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իրանում ձերբակալել են Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին

Իրանում ձերբակալել են Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին

Իրանի տեղեկատվության, հետախուզության նախարարությունն այսօր ձերբակալել է Մերձավոր Արևելքի ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկին։

Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը՝ հղում անելով նախարարությանը։
 
««Գոմնամ» հատուկ նշանակության զորքերի ծառայողների ջանքերով ձերբակալվել և կալանավորվել է ամենավտանգավոր ահաբեկիչներից մեկը, որն անդրսահմանային ահաբեկչական գործողություններ էր իրականացնում»,- գրել է գործակալությունը։
 
Ըստ հաղորդագրության` նա մի շարք ահաբեկչական գործողություններ է իրականացրել Մերձավոր Արևելքի չորս երկրներում, իսկ Սիրիայում պատերազմի ընթացքում դարձել է ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամ: Իրանական հետախուզության տվյալներով՝ գտնվելով խմբավորման կազմում, տղամարդն ահաբեկչական գործողություններ է իրականացրել Հալեպում, Համայում և Իդլիբում:

  • Կիսվել: