շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իրանում ձերբակալել են ԱՄՆ հետախուզական վարչության հետ կապված մի քանի անձանց

Իրանում ձերբակալել են ԱՄՆ հետախուզական վարչության հետ կապված մի քանի անձանց

Իրանի իշխանությունները հայտարարել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապված մի քանի անձանց ձերբակալության մասին։ Նրանք փորձել են վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին հետախուզական տվյալներ հավաքել եւ փոխանցել դրանք արտասահման, հղում անելով Հետախուզության նախարարությանը՝ տեղեկացնում է Tasnim-ը ։

Ըստ հաստատության տեղեկատվության՝ այդ մարդիկ երկար ժամանակ տարբեր երկրներում ուսումնական ծրագրերի միջոցով վերահսկվել են ԱՄՆ հետախուզական ծառայության կողմից: Խոսքը ութ հոգու մասին է, որոնց վերաբերյալ ցույցերի ժամանակ պարզվել է, որ համապատասխան հանձնարարություններ ունեն։

Նշենք, որ ավելի վաղ Իրանում սկսվել էին բողոքի ցույցեր՝ կապված բենզինի գները բարձրացնելու կառավարության որոշման հետ։ Այնուհետև ցույցերը վերաճել էին անկարգությունների։ Երկրի իշխանությունները պնդում են, որ դրանք կազմակերպվել են դրսի ուժերի միջամտությամբ:

  • Կիսվել: