շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանում բացահայտվել է հրթիռային և ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում ամենախոշոր դիվերսիոն գործողությունը

Իրանում բացահայտվել է հրթիռային և ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում ամենախոշոր դիվերսիոն գործողությունը

ԻԻՀԳ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել հրթիռային և ավիատիեզերական արդյունաբերության ոլորտում ամենախոշոր դիվերսիոն գործողության բացահայտման մասին, գրում է parstoday.ir-ը:

Հայտարարության մեջ ասված է. «Վերջին տարիների հետախուզական և անվտանգության ամենաբարդ գործողություններից մեկի իրականացման շրջանակում խափանվել է Սիոնիստական լրտեսական ծառայության (Մոսադ) դիվերսիոն ծրագիրը»:

ՊՆ պաշտոնյաներից մեկն այս կապակցությամբ նշել է. «Նկատի ունենալով Իրանի Իսլամական Հանրապետության հրթիռային հզորության արդյունավետությունը մեր ժողովրդի երդվյալ թշնամիների սպառնալիքները զսպխելու հարցում, հրթիռային արդյունաբերությունը միշտ եղել է դիվերսիոն գործողությունների թիրախում»:

Անդրադառնալով տարբեր հեռահարությամբ հրթիռների նախագծման և արտադրության ոլորտում երկրի ինքնաբավությանը, նա նշել է, որ վերջին տարիներին, հակառակորդի լրտեսական ծառայություններին խաբելու համար, պահեստամասեր գնելու քողի տակ, նախագծվել և իրականացվել են տեղեկատվական և անվտանգության բազմաշերտ նախագծեր։

ՊՆ պաշտոնյան հավելել է. «Անցած ամիսների ընթացքում հայցտնաբերվել է հանցագործ խումբ, որը ծրագրում էր ներմուծել անսարք պահեստամասեր, որոնք կօգտագործվեին ՊՆ հրթիռային արդյունաբերության ոլորտում՝ առաջադեմ հրթիռների կառուցման մեջ»:

Նրա խոսքով. ««Մոսադ»-ի անմիջական ղեկավարությամբ գործող ցանցի անդամները մտադիր էին անսարք պահեստամասերի միջոցով արտադրված հրթիռները վերածել պայթուցիկ գործիքի և վնաս պատճառել արտադրական գործընթացում ներգրավված աշխատակաիցներին»:

  • Կիսվել: