Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել
Թեհրանի բնակիչները շտապում են լքել քաղաքը։ Ուրբաթ օրվանից Իրանում առնվազն 128 մարդ Է զոհվել, ավելի քան 900-ը՝ վիրավորվել
Իսրայելը օրվա ընթացքում հրթիռներով հարվածել Է Թեհրանին, աշխատել է ՀՕՊ-ը։ Սոցցանցերի կադրերում երևում են իսրայելական հարձակման հետևանքները և Թեհրանի տարբեր շրջաններից վերև բարձրացող սև ծխի սյուները: Իսրայելի բանակը կոչ է արել իրանցիներին, որոնք ապրում են զենքի արտադրության օբյեկտների մոտ, տարհանվել:
Թեհրանից դուրս գալու ճանապարհին խցանումներ են, մարդիկ փորձում են հասնել անվտանգ վայր։
Իսրայելը հարձակվել է Իրանի արեւմուտքում գտնվող Քերմանշահի Իմամ Հասանի անվան ռազմակայանի վրա: Հաղորդվում է ԻՀՊԿ-ի կենտրոնակայանի եւ ոստիկանության շենքի վրա հարվածի մասին, կան տուժածներ:
Իրանական ԶԼՄ-ները գրում են Թեհրանում առնվազն 20 ավտոմեքենաների պայթյունների մասին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայրաքաղաքում գործում են իսրայելական «Մոսադի» գործակալներ (2-ը ձերբակալվել են Իրանի հյուսիսում): Դիվերսիաների պատճառով տեղի է ունեցել կոյուղու և ջրատար խողովակների վթար: