Իրանում 90 մարդ է զոհվել տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղների պատճառով
Իրանում 90 մարդ Է զոհվել վերջերս տեղի ունեցած ընդգրկուն հեղեղումների հետեւանքով: Նշվում Է, որ եւս ութ մարդ համարվում Է կորած: Ավելի վաղ հաղորդվել Էր 69 մարդու մահվան մասին:
Տեղատարափ անձրեւների առաջացրած հեղեղումներն ընդգրկել են Իրանը հուլիսի վերջին՝ պատուհասելով երկրի 31 նահանգներից 24-ին: Ամենից շատ տուժել են Բախտիարին, Սպահանը, Եզդը, Լուրեստանը, Մազանդարանը, Թեհրանը եւ Չեհարմեհալը։