հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանում 40 ժամից էլ քիչ ժամանակահատվածում վերականգնել են ավիահարվածների հետևանքով ավերված երկաթուղային կամուրջը

Իրանում 40 ժամից էլ քիչ ժամանակահատվածում վերականգնել են ավիահարվածների հետևանքով ավերված երկաթուղային կամուրջը

Իրանի Ղոմ նահանգում հասցված ավիահարվածների հետևանքով վնասված երկաթուղային կամուրջը վերականգնվել է 40 ժամից էլ քիչ ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է նահանգի փոխղեկավար Խոսրոու Սամերին։

«40 ժամից էլ պակաս ժամանակահատվածում վերականգնվել և շահագործման է հանձնվել Ղոմ նահանգի Թաջ-Խաթուն գյուղի հետնամասում տեղակայված յոթ թռիչքանի երկաթուղային կամուրջը։ Այն վնասվել էր թշնամու վերջին հարձակման ժամանակ»,- նրա խոսքերն է մեջբերում «Fars» գործակալությունը:

Ապրիլի 7-ին ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարվածներ են հասցրել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով վնասվել են երկաթուղային երեք կամուրջ, երկաթգիծ և մեկ ավտոճանապարհային կամուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: