ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանն ընդգծել է Իսրայելի ցանկացած սպառնալիքին կամ ագրեսիային պատասխանելու իր իրավունքը

Իրանն ընդգծել է Իսրայելի ցանկացած սպառնալիքին կամ ագրեսիային պատասխանելու իր իրավունքը

Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարի հակաիրանական անհիմն հայտարարությունից հետո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցիչը նշել է, որ Իրանն իր օրինական իրավունքն է համարում պատասխանել Իսրայելի ցանկացած գործողության, որն ուղղված կլինի իր ազգային անվտանգության և շահերի դեմ, գրում է parstoday.ir-ը:

ՄԱԿ-ի ԱԽ նախագահ Կազույուկի Յամազակիին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում, Ամիր Սաիդ Իրավանին նշել է. «Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարի պնդումներն ու մեղադրանքներն անհիմն են»։

Նամակում ասվում է․ «Նամակը կազմվել է ի պատասխան Իսրայելի ռեժիմի ԱԳ նախարարի նամակի, որում վերջինս կեղծ տեղեկություններ է ներկայացրել և անհիմն մեղադրանքներ ուղղել Իրանի դեմ»։

Իրավանին հավելել է․ «Իսրայելի ԱԳ նախարարի նամակը վկայում է այն մասին, որ ռեժիմը վերջին հուսահատ փորձն է անում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը Գազայի ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործություններից ու ցեղասպանությունից շեղելու ուղղությամբ»։

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը հավելել է․ «Այդ նամակը նաև փորձ է՝ օրինականացնելու Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիան, ինչպես նաև միջազգային օրենքների, ՄԱԿ-ի կանոնադրության և ԱԽ 2004 և 2006 թթ․ բանաձևերի շարունակական խախտում՝ Իրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների հնչեցմամբ»։

Իրավանին խնդրել է ԱԽ նախագահին այս նամակը որպես փաստաթուղթ գրանցել խորհրդում և փոխանցել 15 անդամներին։

  • Կիսվել: