շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են. Բաղայի

Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են. Բաղայի

Իրանն ու ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագրի նախապատրաստման ավարտական փուլում են։ Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
 
Նրա խոսքով՝ վերջին օրերին քննարկվել են որոշ կետեր, ներկայացվել են առաջարկներ, որոնք դեռ քննարկման փուլում են:
 
«Մեր դիրքորոշումն այն էր, որ նախ համաձայնեցնենք 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը, որը կարտացոլի պարտադրված պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ ամենակարևոր հարցերը և մեզ համար առաջնային նշանակություն ունեցող հարցերը»,-ասել է պաշտոնյան և հավելել, որ մանրամասները կքննարկվեն 30-60 օրվա ընթացքում, և ի վերջո համաձայնություն ձեռք կբերվի:
 
Բաղային նաև նշել է, որ քննարկվում են ԱՄՆ-ի ծովային հարձակումների դադարեցման և Իրանի արգելափակված ակտիվների ապասառեցման հարցերը։

  • Կիսվել: