չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանն ու Ադրբեջանը տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստ են անցկացրել

Իրանն ու Ադրբեջանը տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստ են անցկացրել

Երկուշաբթի օրը, Նախիջևանում մեկնարկել է Իրան-Ադրբեջան տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստը՝ Խոդաաֆարինի և Ղիզ Ղալասի ջրամբարների և Օրդուբադի ու Մարազադի ՀԵԿ-երի շահագործման և այդ ուղղությամբ համագործակցության կապակցությամբ, գրում է parstoday.com-ը:

Նախիջևանում ԻԻՀ հյուպատոսարանի տեղեկացմամբ, Իրան-Ադրբեջան համատեղ այդ նիստում, կողմերը մտքերի փոխանակում են կատարել համագործակցության եղանակների մասին:

Երկուշաբթի օրը մեկնարկած Իրան-Ադրբեջան տեխնիկական համատեղ հանձնաժողովի նիստը կայանալու է երեք փուլում:

  • Կիսվել: