Իրանն Իսրայելի բնակիչներին կոչ է արել լքել երկրի հյուսիսը, եթե ՑԱԽԱԼ-ը հարվածի Բեյրութին
Իրանը Իսրայելի բնակիչներին կոչ է արել լքել երկրի հյուսիսը, եթե ՑԱԽԱԼ-ը հարվածի Բեյրութին, տեղեկացնում է IRIB-ը:
Ինչպես հաղորդվում է՝ Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հայտարարության մեջ ասված է. «Նեթանյահուն, շարունակելով իր վայրագությունները տարածաշրջանում, սպառնացել է ռմբակոծել Դահիայի շրջանն ու Բեյրութը և տարհանման նախազգուշացում է հայտարարել դրանց բնակիչների համար:
Հաշվի առնելով սիոնիստական ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները՝ այս սպառնալիքի իրագործման դեպքում մենք օկուպացված տարածքների հյուսիսային շրջանների և ռազմական բնակավայրերի բնակիչներին նախազգուշացնում ենք. եթե նրանք չեն ցանկանում տուժել, ուրեմն պետք է լքեն այդ շրջանները»։



