Իրանն իր միջուկային գործունեությունը շարունակելու է, քանի դեռ բոլոր պատժամիջոցները չեն չեղարկվել. Արաղչի
Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունը, հատկապես ուրանի հարստացման ոլորտում, չի դադարեցվելու և անգամ կրճատվելու, քանի դեռ ԱՄՆ-ն չի չեղարկել բոլոր պատժամիջոցները և վերադարձել ՀԳՀԾ, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ ուրանի 20 տոկոս հարստացման ընթացը շարունակվում է, Սեյեդ Աբբաս Արաղչին հավելել է. «Այս գործընթացը կշարունակվի, քանի դեռ չի կայացել համաձայնություն, ըստ որի ԱՄՆ-ն կչեղարկի բոլոր պատժամիջոցները: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատժամիջոցները պետք է չեղարկվեն միանգամից և ամբողջապես»:
Արաղչին հավելել է. «Իրանի բանակող թիմը բանակցություններ է վարում 4+1 խմբի, մասնավորապես՝ Եվրոեռյակի և Ռուսաստանի ու Չինաստանի, ինչպես նաև ՀԳՀԾ-ն համակարգող Եվրամիության հետ»:
Իրանի փոխարտգործնախարարը հայվելել է. «Կան նշաններ, որ ամերիկացիներն ուսումնասիրում են իրենց դիրքերը և գնում պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ»: