հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանն Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներ կայացնելուց

Իրանն Ադրբեջանին հորդորում է զերծ մնալ դեսպանատան վրա հարձակման հետ կապված էմոցիոնալ որոշումներ կայացնելուց

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն Ադրբեջանի իշխանություններին հորդորել է զերծ մնալ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետ կապված հուզական որոշումներ կայացնելուց, տեղեկացնում է Mehr-ը:

Նշվում է, որ Ղալիբաֆն ասել է. ՛՛Իրանը խորապես ցավում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման համար՛՛:

Նա հավելել է, որ երկիրը մանրակրկիտ և համակողմանի հետաքննում է միջադեպը, նաև վստահեցրել է, որ հետաքննության ընթացքում չի գտնվել որևէ ապացույց, որը թույլ կտար կատարվածն ահաբեկչություն որակել:

՛՛Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել՛՛,-ընդգծել է Ղալիբաֆը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը զինված հարձակման է ենթարկվել: Ինքնաձիգով զինված տղամարդը հարձակվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով զոհվել է անվտանգության ծառայության ղեկավարը, դիվանագիտական առաքելության երկու պահակներ վիրավորվել են։ Հանցագործը ձերբակալվել է։

  • Կիսվել: