հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանից ՀՀ տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը

Իրանից ՀՀ տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը` Ռուսաստանի 94 քաղաքացի։ Այս մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվում է՝ հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին եղել են նաև Բելառուսի քաղաքացիներ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ «Ռոսատոմի» աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած պատասխանատվության և աջակցության համար:

 

  • Կիսվել: