երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին

Իրանից հերքել են Թրամփի պնդումը Խարգ կղզու ոչնչացման մասին

Խարգ կղզում իրավիճակը հանգիստ է, նավթի հետ կապված գործողությունները չեն դադարել, հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բովարդն՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ կղզուն ուժգին հարվածներ են հասցվում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Nournews-ի հրապարակումը։

Բովարդը հերքել է, որ Իրանի նավթային գլխավոր կենտրոնը ոչնչացվում է, ինչպես պնդել էր Թրամփը Truth Social հարթակում գրառման մեջ։

«Թրամփի թվիթները ծիծաղելի են, և Խարգում իրավիճակը հանգիստ է և համապատասխան», - ասել է նա։

Պաշտոնյան հավելել է, որ կղզին անցյալում բազմիցս ռմբակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից, բայց նավթագործները թույլ չեն տվել, որ գործողությունները դադարեցվեն «նույնիսկ մեկ րոպեով»։

Բովարդը հավելել է, որ կապալառուները ներկայում վերակառուցում և արդիականացնում են պահեստային բաքերը և նավամատույցները։

Խարգ կղզով է անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Թրամփը հայտարարել էր, որ կղզին «փշուր-փշուր է արվում»։

 

  • Կիսվել: