հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

 Իրանը մտադիր չէ պատասխանել անօդաչուների արձակմանը Իրանի Սպահանի նահանգի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիին։

«Ուրբաթ օրն իրանցի զինվորականները հստակ ընդգծել են, որ չեն պատասխանի անօդաչուներով հասցված հարվածին, որը, ինչպես պնդվում է, իրականացվել է Իսրայելի կողմից և վնաս չի պատճառել», - EFE-ին Մուսավիի մեկնաբանությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:

«Մեր զգոնության շնորհիվ հարվածները թիրախներին հասցվել են օդում», - հավելել է Մուսավին՝ նշելով, որ Իրանի ՀՕՊ համակարգերը մի քանի փոքր անօդաչու թռչող սարքեր են խոցել։

  • Կիսվել: