ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Իրանի զինված ուժերի գխավոր շտաբը հրաման է տվել լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին

Իրանի զինված ուժերի գխավոր շտաբը հրաման է տվել լայնամասշտաբ զորավարժություններ սկսելու մասին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հունիսի 12-ին կարգադրել է համազգային զորավարժությունների շարք սկսել: Այս մասին հաղորդում է Mehr-ը։

Ըստ գործակալության՝ Բաղերին հայտնել է, որ զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական կարողությունը, օպերատիվ պատրաստվածությունն ու զսպման ներուժը։

Mehr-ը պարզաբանում է, որ այս տարի կանոնավոր զորավարժությունների գրաֆիկում փոփոխություններ են մտցվել, զորավարժությունները պետք է օգնեն Իրանին հակազդելու տարածաշրջանային աճող սպառնալիքներին և հակառակորդների գործողություններին։

Ապրիլի 12-ից ի վեր Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացվել է անուղղակի բանակցությունների հինգ փուլ, որոնցում միջնորդ է հանդես եկել Օմանը։ Հաջորդ փուլը կկայանա հունիսի 15-ին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է ավելի քիչ վստահ լինել Իրանի հետ միջուկային գործարք կնքելու հնարավորության հարցում։

 

  • Կիսվել: