ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իրանի զինված ուժերի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի հետ սահմանին

Իրանի զինված ուժերի և թալիբների միջև բախումներ են տեղի ունեցել Աֆղանստանի հետ սահմանին

 Իրանցի սահմանապահների և «Թալիբան» շարժման ուժերի միջև զինված բախումներ են տեղի են ունեցել կիրակի Աֆղանստանի հետ սահմանին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Սիստան և Բելուջիստան նահանգի Գիլմենդ շրջանի ղեկավար Մեյսամ Բարազանդեն:

«Հենց նոր բախումներ են տեղի ունեցել իրանցի սահմանապահների և թալիբների միջև Գիլմենդի շրջանի սահմանին, - նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը: - Սահմանապահների և «Թալիբան» շարժման խմբավորման միջև բախումները շարունակվում են»:
 

Մեկնաբանելով հնարավոր զոհերի մասին տեղեկությունները՝ Բարազանդեն նշել է, որ «այդ հարցը ներկայում պարզվում է»:  Միջադեպի պատճառների մասին չի հաղորդվում:

  • Կիսվել: