Իրանի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան. Գերմանիայի կանցլեր
Իրանի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գերմանիան սերտ համակարգման մեջ է ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի գործընկերների հետ։ Մենք հավատարիմ ենք մնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաև Իսրայելի անվտանգությանը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրանական ըստ Tasnim-ը հաղորդել է, որ Իրանի 24 շրջանում ամերիկաիսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 201, վիրավորվել՝ 747 մարդ։






