Իրանի Թավրիզ քաղաքում Էրդողանի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Բաքվում կայացած շքերթում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հնչեցրած անհեթեթ ու անջատողական հայտարարությունից հետո, այսօր Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքի ազերի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել այդ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանի շենքի առջև և կարգախոսներ են վանկարկել Էրդողանի դեմ, գրում է parstoday.com-ը:
Դատապարտելով Իրանի ազերիաբնակ հատվածի վերաբերյալ Էրդողանի անջատողական հայտարարությունները, բողոքարարները վանկարկել են «Էրդողան-Իսրայել շնորհավոր ձեր միությունը»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում անցկացված շքերթի ժամանակ արտասանել էր Արաքս գետին նվիրված «Արազ, Արազ» հայտնի բանաստեղծությունը, որում նա դիմելով Իրանի Ատրպատականի ժողովրդին, ասել էր․ «Մենք ձեզանից չբաժանվեցինք, մեզ բռնի կերպով բաժանեցին», և վերջում ավելացրել էր, որ Արազը շուտով իշխանություն և ուժ կստանա, այսինքն՝ կակտիվանա:
Էրդողանի այդ հայտարարություններից հետո, Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ վերջինիս է փոխանցվել Թեհրանը բողոքը: