երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի G7 գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը․ Մերց

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի G7 գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը․ Մերց

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կլինի Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը, լրագրողներին ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

​​«Թեմաներից մեկը, իհարկե, կլինի Մերձավոր Արևելքում հակամարտության շատ արդիական հարցը», – լրագրողներին ասել է Մերցը գագաթնաժողով մեկնելուց առաջ։

Նրա հայտարարության տեքստը տարածել է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: