հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Իրանի օդային տարածքը կարող է փակ մնալ մինչև մարտի 7-ը․ TASS

Իրանի օդային տարածքը կարող է փակ մնալ մինչև մարտի 7-ը․ TASS

Իրանի օդային տարածքը կարող է փակ մնալ ևս չորս օր՝ մինչև մարտի 7-ի առավոտը։ Այս մասին TASS-ին հայտնել է օդային երթևեկության կառավարման շրջանակներում գտնվող աղբյուրը։

Ներկայումս՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով, թռիչքների համար փակ են նաև Իրաքի, Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի և Սիրիայի օդային տարածքները։ Մասնակիորեն փակ է ԱՄԷ-ի օդային տարածքը, պարբերաբար փակվում է Իսրայելի օդային տարածքը, իսկ Հորդանանի վրայով թռիչքները չեն իրականացվում երեկոյան և գիշերային ժամերին։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: