շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան

Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շաբաթ օրը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան։ Այս մասին հայտնում է Mehr-ը՝ հղում անելով նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանաիին։ Փեզեշքիանը նախատեսում է այցելել Պակիստան՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հրավերով։

 

«Իրանի նախագահը մտադիր է պաշտոնական հանդիպումներ ունենալ Պակիստանի մշակութային և գործարար վերնախավի ներկայացուցիչների հետ։ Սանեին նշել է, որ Իրանն ու Պակիստանը խորը քաղաքական, տնտեսական, կրոնական և մշակութային կապեր ունեն։ Այցի հիմնական նպատակներից մեկը մարզային և սահմանային համագործակցության ամրապնդումն ու առևտրային փոխանակումների ծավալի մեծացումն է, որը գերազանցում է ներկայիս 3 միլիարդ դոլարը», - գրում են իրանական լրատվամիջոցները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: