Իրանի նախագահը կարևորում է հարևան երկրների հետ հարաբերությունների ռազմավարությունը
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Պատժամիջոցներին դիմակայելու և չեզոքացնելու նպատակով հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատման և հարևանության քաղաքականությունը ոչ թե տակտիկական այլ ռազմավարական քայլ է Իրանի համար», գրում է parstoday.com-ը:
ԻԻՀ նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին, շաբաթ օրը արտերկրում Իրանի ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հարևան երկրների մասին, ասել է.«Հաշվի առնելով Իրանի առկա կարողությունները՝ հնարավոր է ընդլայնել փոխանակումները հարևան երկրների հետ, և այս հարցում արտաքին գործերի նախարարության դերը շատ կարևոր է»։
Անդրադառնալով պատժամիջոցների չեզոքացման ու չեղարկման վերաբերյալ Իսլամական Հանրապետության երկու ռազմավարություններին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Ոմանք ասում էին, որ Իսլամական Հանրապետությունը չի բանակցի, իսկ ոմանք պնդում էին, որ Իրանը չի մասնակցի լուրջ բանակցություններին կամ չունի որևէ ծրագիր: Սակայն Իսլամական Հանրապետությունը արժանապատվորեն մասնակցեց բանակցություններին և ներկայացնելով իր առաջարկած տեքստն ապացուցեց, որ լուրջ է տրամադրված բանակցության հարցում»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարն ընդգծել է.«Եթե մյուս կողմը վճռական լինի Իրանի նկատմամբ դաժան պատժամիջոցների չեղարկման հարցում, լավ համաձայնություն կկայանա, և Իրանի Իսլամական Հանրապետությունը, անկասկած ձգտում է լավ համաձայնության»:
Իր ելույթի այլ հատվածում քննադատելով Սիոնիստական ռեժիմի հետ տարածաշրջանի որոշ երկրների հարաբերությունների կարգավորումը, Իրանի նախագահն ասել. «Այս կարագավորումը չի կարող ապահովել ոչ այդ երկրների և ոչ էլ Սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»:
Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հավելել է.«Որոշ երկրներ փորձում են թե՛ կարգավորել իրենց հարաբերությունները սիոնիստների հետ և թե՛Իսրայելին մոտեցնել տարածաշրջանի երկրների սահմաններին, ինչը չի բխում նրանց շահերից»։
Նշելով,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանի երկրների բարին է կամենում, ասել է. «Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների հաստատումը և տարբեր ոլորտներում Իրանի հետ փոխգործակցությունը կարող են նպաստել տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և խաղաղության տարածմանը»: