Իրանի նախագահը հայտնել է, թե որն է պատերազմը դադարեցնելու միակ ելքը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, թե որն է, իր կարծիքով, պատերազմը դադարեցնելու միակ ելքը:
Նա սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանի և Պակիստանի առաջնորդների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հրահրված այս պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհն Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքները»:


